ԱՆԴԻՆ.ՀԱՅՈՑ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ

ԻՄ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ

Եթե չլիներ պատահականությունը, այս ֆիլմը գուցե և երբեք չնկարվեր։ «Անդինի» գաղափարը ծագեց Շանհայի ազգային թանգարանում, երբ աչքովս ընկավ Մետաքսե ճանապարհին նվիրված հին ﬔտաղադրաﬓերի էքսպոզիցիան․ տասնյակ պետություններ համախմբվել էին ﬕ փոքրիկ, կիսախավար սենյակում։

Հաջորդ վեց աﬕսը անցկացրեցի հետազոտություններ կատարելով՝ փորձում էի ավելի շատ բան իմանալ արևելքի և արևմուտքի ﬕջև առաջին կոնտակտների մասին։ Ինչո՞ւ հատկապես այդ թեման ֆիլﬕ հիմքը դարձավ։ Որովհետև դեռ փոքրուց էի կախարդված երկու քաղաքակրթությունների հանդիպման այն տեսարանով, թե ինչպես է մարդ արարածը ընկալում բոլորովին այլ պատմական իրականության ներքո ձևավորված ﬔկ ուրիշին։ Այդպիսի իրադարձություն էր, ասենք, Մոնթեսումայի և Կորտեսի հանդիպումը Մեխիկոյում կամ՝ մոնղոլների բախումը եվրոպական տերությունների հետ։

Ես փնտրում էի նման ﬕ պատմություն սցենարի համար։ Եվ ընտրեցի․․․ հայերին, հայ ազգը իբրև հնագույն և քիչ ուսուﬓասիրված ֆենոﬔններից ﬔկը։ Հայերենին տիրապետող աշխարհի գիտնականների սակավաթիվ լինելու պատճառով բազմաթիվ տեքստեր երբեք չեն թարգմանվել եվրոպական լեզուներով։ Եվ ես փորձեցի իմ ներդրուﬓ անել համաշխարհային պատմության ﬔջ, հնարավորին չափ փակելով բացերը նոր, կարևորագույն տեղեկություններով՝ դրա հետ ﬔկտեղ պահպանելով ակադեﬕական հավաստիությունը։ Աﬔնադժվարը բալանսը գտնելն էր՝ ֆիլմը պետք է նույնաչափ հետաքրքիր լիներ և՛ գիտական հանրության, և՛ սովորական հանդիսատեսի համար։

Սցենարի նախնական տարբերակն ընդգրկում էր 600 էջ և նախատեսված էր 8-12 սերիանոց ֆորմատի համար։ Սակայն նկարահանուﬓերի ընթացքում ﬔնք ﬕ քանի անգամ բախվեցինք անցյալում տեղի ունեցած իրադարձությունների, ինչն էլ ազդեց սկզբնական մտահղացման վրա։ Մոնտաժի ընթացքում ես նախընտրեցի ձևափոխել ֆիլմը և դարձնել այն երկժամանոց հեռուստապատում՝ մարդու էության մասին, որ երբեք չի խաղաղվում ու չի կարող իր ներսում հաղթահարել անիմանալին իմանալու ձգտումը։ Մանավանդ, որ ֆիլմում ինքներս էլ ենք արտացոլված՝ հեղինակներն ու մասնակիցները, որ ընկած էինք նոր գիտելիքների գլխապտույտ որոնուﬓերի հետևից․ փոշոտ արխիﬖերից հեռու՝ դեպի աշխարհի 11 երկրներ։ Դրանցից ﬔկը, Հնդկաստանը, տարավ ﬔր թիմակցին՝ 2012-ի դենգե տենդի ժամանակ․․․

Ես անկեղծ եմ իմ ցանկության ﬔջ, որ «ԱՆԴԻՆ․հայոց ճանապարհորդության տարեգրություն» ֆիլմը թույլ կտա նոր հայացքով նայել պատմությանը և կվերածնի մարդու՝ տիեզերքի հարցերի պատասխանը ոչ թե մոնիտորի, այլ մոլորակի աﬔնահեռավոր անկյուններում գտնելու բնական ձգտումը ﬔր մոլորակի։  

×