Այն խոշոր քաղաքները, որտեղ հաջողվել է գտնել հայկական հետքերը
3 տարիների ընթացքում խումբը անցավ հսկայան ճանապարհ` նկարահանումներ կատարելով Հայաստանում, Ֆրանսիայում, Հնդկաստանում, Չինաստանում, Թիբեթում, Կենտրոնական Ասիայի մի շարք քաղաքներում, Սանտո Դոմինգոյում եւ Մեքսիկայում: Ընդհանուր ճանապարհը կազմեց 80 հազար կիլոմետր: Փարիզի, Լոնդոնի, Մեքսիկայի եւ Լիսաբոնի գրադարաններում ֆիքսվեցին տասնյակ ձեռագրեր, անձնական ճանապարհորդական օրագրեր` յուրահատուկ արխիվային նյութեր հավաքելու նպատակով: Այս համակողմանի հետազոտությունների արդյունքները հիմք դարձան ակադեմիական հոդվածի համար: «ԱՆԴԻՆ. ՀԱՅՈՑ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆԸ» թույլ է տալիս հանդիսատեսին ինքնուրույն հետեւել հետազոտության ընթացքին` գրադարանում կամ թանգարանում յուրահատուկ փաստի հայտնաբերման պահից ի վեր, այնուհետեւ նկարահանող անձնակազմի հետ մեկտեղ գլխավորել ապացույցներ փնտրելուն ուղղված երկարատեւ ճանապարհորդությունը: Որոշ բացահայտումները կարող են անգամ բավական վճռական լինել ընդունված պատմության հիմքերը հեղաշրջելու հանար:
Անդին, ինչը նշանակում է՝ սահմաններից դուրս, դեպի անհայտը:
Կարևորագույն գիտական հայտնագործությունները, որոնք արվել են ֆիլմի նկարահանումների ընթացքում:
Ռուբեն Գինեյի խմբին հաջողվեց գտնել Պանտուսովի կայրակը, որը 1894 թվականից կորցված էր համարվում: Չինաստանի սահմանի մոտ այդ գերեզմանաքարը հայերեն գրված տեղեկացնում է տասնըչորսերրորդ դարում վախճանված Հովհաննես եպիսկոպոսի մասին:
Առաջին անգամ ցուցադրվեցին ստորջրյա նկարահանումները Կարիբյան Ծովում, որտեղ 2007 թվականին գտնվել է հանրահայտ ծովահեն Վիլյամ Քիդդի կողմից զավթած հայկական նավը։
Նկարահանվել է Հեթում պատմիչի լատիներեն ձեռագիրը, որտեղ նշված է հայոց թագավոր Հեթում Ա-ի ճանապարհորդությունը Չինաստանի սահմանի մոտ 1254 թվականին։ Հետաքրքին այն է, որ Մակրո Պոլոն այդ ժամանակ ընդամենը մեկ տարեկան է եղել։
Մեքսիկայի ազգային արխիվում հայտնաբերվել է մի հետաքրքիր փաստաթուղթ, որը ցույց է տալիս հայերի առկայությունը Ամերիկյան մայրցամաքում դեռ վաղ շրջանին։ Առաջին հայերը ճանապարհ էին բռնում դեպի Ակապուլկո չինական քաղաք Կանտոնից։
2012 թվականին Ռուբեն Գինեյը արշավախումբ հավաքեց Իսիկ-Կուլ լճի հատակը որոնելու նպատակով։ Ըստ միջնադարյան քարտեզին՝ Կատալոնյան Ատլասին, Իսիկ-Կուլի շրջակայքում է գտնվում հայկական առասպելական վանքը։
ԳԻՐՔ
2016 թ. լույս տեսավ «Անդին» գիտական աշխատությունը: Գիրքը տպագրվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի եւ Մշակույթի նախարարության աջակցության շնորհիվ:
ԱՋԱԿՑԵՔ ՄԵՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Андин. Исторические очерки об армянах в
Китае [Andin. Historical studies of the Armenians
in China]. 128 с., изд-во Антарес, Ереван, 2016.
ISBN: 978-9939-51-897-8